Բավ է պառակտվել
12-02-2016 12:08

ԿԲ-ում մտածում են արժութային փոխանակման կանոնների փոփխման մասին

Ռուսաստանի բանկը քննարկում է արժույթի փոխանակման ընթացքում հաճախորդների նույնականացման շեմի բարձրացման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է իրավաբանական վարչության կարգավորիչի ղեկավար Ալեքսեյ Գուզնովը:
«Մենք մտածում ենք բարձրացնել այդ շեմը մինչև 40 հազար ռուբլի, երբ հաճախորդը իդենտիֆիկացված չէ, և մինչև 100 հազար ռուբլի, երբ հաճախորդը կնույնականացվի պարզեցված ընթացակարգով արտարժույթի գործարքներ կատարելիս», - ասել է նա: Ռուսաստանում փոխանակման նոր կանոնները ուժի մեջ են մտել դեկտեմբերի 27-ից: Ըստ Կենտրոնական բանկի 15 հազարից առավել գործարքների դեպքում հաճախորդների նույնականացման նոր որոշման, Բանկը կարող է հաճախորդից լրացուցիչ տեղեկություն պահանջել, օրինակ հեռախոսահամար, աշխատանքի վայր, ԱԱՀ, - նշել են փորձագետները: Կենտրոնական բանկը նշել է, որ նոր կանոնները մտցվել են «ահաբեկչության ֆինանսավորման և հանցագործ ճանապարհով ստացված գումարների օրինականացման (լվացման) հակազդեցության»դաշնային օրենքի պահանջներին համապատասխան: