Բավ է պառակտվել
09-07-2015 16:04

Փոխըմբռնման հուշագիր ՀՀ-ի զարգացման հիմնադրամի և բելգիական մի շարք կառույցների միջև

Բրյուսելում նախօրեին ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Հայաստանի և Բելգիայի միջև գործարար կապերի զարգացմանը նվիրված միջոցառում: Միջոցառման ընթացքում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրեր են ստորագրվել մի կողմից` Հայաստանի զարգացման հիմնադրամի, մյուս կողմից` Վալոնիայի արտահանման և ներդրումների գործակալության, Վալոնիայի ձեռնարկությունների միության և Բրյուսելի առևտրի պալատի միջև: Հայկական կողմից հուշագրերը ստորագրել է ՀԶՀ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, իսկ բելգիական կողմից` Վալոնիայի արտահանման և ներդրումների գործակալության գործադիր տնօրեն Պասկալ Դելկոմինետը, Վալոնիայի ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Վինսենտ Ռեուտերը և Բրյուսելի առևտրի պալատի միջազգային բիզնեսի զարգացման գծով տնօրեն Սաբին Սորտենսը: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից: Իր ելույթում Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը նշել է, որ Հայաստանի և Բելգիայի առևտրի և ներդրումների խրախուսման մասնագիտացված գործակալությունների ու միությունների միջև համագործակցության ամրապնդումն ու խորացումն անկասկած դրական անրադարձ կունենա այս բնագավառներում հայ-բելգիական գործակցության արդյունավետության բաձրացման, ձեռնարկատիրական շրջանների միջև շփումների ակտիվացման, փոխադարձ ճանաչելիության մեծացման վրա: Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանն ընդգծել է, որ համագարծակցությունը հավելյալ հնարավորություններ կընձեռի կողմերին համատեղ ծրագրերի իրականացման համար՝ ուղղված առևտրի և ներդրումների խթանմանը, արդյունաբերական, առևտրային և տեխնոլոգիական համագործակցության զարգացմանը: