Բավ է պառակտվել
05-02-2016 10:33

Բանկերում այսօր բարձրացել է թե՛ դոլարի, թե՛ ռուբլու և թե՛ եվրոյի փոխարժեքՆերը

Փետրվարի 4-ի համեմատ այսօր բարձրացել է թե՛ ԱՄՆ դոլարի, թե՛ ռուսական ռուբլու և թե՛ եվրոյի փոխարժեքները: 1 դոլարի առքի գինը այսօր թանկացել է 0.57 դրամով, վաճառքինը՝ 0.42 դրամով, իսկ 1 ռուբլու թե՛ առքի, թե՛ վաճառքի գինը բարձրացել է 0.03 դրամով: Մեկ եվրոյի առքի գինը աճել է մոտ 4 դրամով, իսկ վաճառքինը 4.5 դրամով: 
Արդյունքում փետրվարի 5-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի առավելագույն առքի գինը կազմում է 492 դրամ, վաճառքինը՝ 496.50 դրամ, 1 եվրոյի առավելագույն առքի գինը կազմում է 549 դրամ, իսկ վաճառքինը՝ 560 դրամ: Ռուսական 1 ռուբլու առքի առավելագույն գինը կազմում է 6.40 դրամ, իսկ վաճառքինը՝ 6.80 դրամ: