Բավ է պառակտվել
06-05-2015 10:28

Հայաստանյան բանկերում դոլարի փոխարժեքը բարձրացել է

Մեկ ամերիկյան դոլարը երեկ և այսօր ՀՀ բանկերի կողմից վաճառվում է 485 դրամ առավելագույն փոխարժեքով: 
Սա անցած տարվա արտարժույթների տատանմանը հաջորդած կարգավորման փուլից հետո ամենաբարձր փոխարժեքն է մեկ ամերիկյան դոլարի համար:
Դոլարի վաճառքի նվազագույն փոխարժեքը 483 ՀՀ դրամ է: Մեկ եվրոյի վաճառքի առավելագույն փոխարժեքը 548 ՀՀ դրամ է, նվազագույնը` 543:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ի առաջ, երբ ՀՀ էին գալիս բազմաթիվ զբոսաշրջիկներ, եվրոյի առավելագույն փոխարժեքը կազմում էր 515, նվազագույնը` 512 ՀՀ դրամ: