Բավ է պառակտվել
18-12-2014 16:38

Երեկվա ցնցումն ապագայում չի կրկնվի. Հովիկ Աբրահամյան

Դեկտեմբերի 17-ի ցնցումն Հայաստանում ապագայում չի կրկնվի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողներին ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Երեկ դոլարը գերարժեվորվել էր, արժեզրկվել էր դրամը, բայց հիմա կարծես իր տեղը կգտնի: Դա տարածաշրջանային զարգացումների արդյունքում է, որեւէ ներքին տնտեսական խնդիրներ չունենք, մեր բանկերն ունեն այդ ֆինանսական ռեսուրսները: Ես համոզված եմ, որ որեւէ քաղաքացի որեւէ հարցում վնաս չի կրի: Մենք վստահ ենք, որ ապագայում որեւէ ցնցում չի լինի, ինչպես եղավ երեկ»,-ասաց վարչապետը:  Հիշեցնենք, որ դրամի արժեզրկման ֆոնին շուկայում վերջին օրերին առաջացած լարվածությունը նախօրեին գագաթնակետին էր հասել. հանրապետության շատ խանութներ փակ էին, բաց խանութները ամեն բան չէին վաճառում, կամ վաճառում էին 30-40 տոկոս թանկ, քանի որ գործարարները չէին կողմնորոշվում՝ ինչ գներ սահմանել։ Դոլարը փոխանակման որոշ կետերում անցել էր 600 դրամը։