Բավ է պառակտվել
20-12-2014 18:53

Այս պահին Հայաստանում տնտեսական կայուն իրավիճակ է. փոխնախարար

Հայաստանի ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը պարզաբանումներ է ներկայացրել փոխարժեքի տատանումներով պայմանավորված տնտեսվարող սուբյեկտների գործունեության վերաբերյալ: Փոխնախարարի պարզաբանմամբ այդ ամենը չի համապատասխանում իրականությանը, քանի որ դեկտեմբերի 15-ից նախարարության` տնտեսվարող սուբյեկտների շրջանում ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այս պահի դրությամբ ՀՀ-ում գործող տասնյակ հազարավոր կազմակերպություններից այդ պատճառով գործունեությունը դադարեցրած ընկերություն գրեթե չկա: «Դեկտեմբերի 16-ի եւ 17-ի դրությամբ որոշ տնտեսվարողներ ժամանակավորապես դադարեցրել, բայց մեկ օր անց նորից վերսկսել են իրենց գործունեությունը. ամսի 17-ի դրությամբ ժամանակավորապես գործունեությունը դադարեցրած տնտեսվարող սուբյեկտների թիվը եղել է 94, որից 80-ը մեկ օր անց վերսկսել է գործունեությունը, իսկ այսօր` եւս 8-ը»,-տեղեկացրել է Արմեն Ալավերդյանը` նշելով, որ ՖՆ-ը տնտեսվարողների հետ ամենօրյա բացատրական եւ վարչարարական աշխատանք է իրականացնում եւ այս պահին Հայաստանում տնտեսական կայուն իրավիճակ է:
Նախարարության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 17-ին եւ 18-ին առանձին ապրանքատեսակների գների վերանայման խնդիր է դրված եղել, առանձին դեպքերում նաեւ գնաճ է արձանագրվել, բայց դեկտեմբերի 18-ի երկրորդ կեսին եւ 19-ին դաշտն արդեն կարգավորվել է եւ կայունացման ֆոնին լայն սպառման ապրանքների շրջանում դադարեցվել է նաեւ գնաճի միտումը:
Հիշեցնենք, հոկտեմբերի 10-ին Մինսկում Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիր էր ստորագրել, իսկ Վրաստանը հունիսի 27-ին ստորագրել էր Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր: