Բավ է պառակտվել
06-02-2015 17:01

Դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր կազմել է 477.46 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0,95 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 546.88 դրամ (աճել է 4.23 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 731.42 դրամ (աճել է 5.31 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.22 դրամ (աճել է 0.15 դրամով): Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 260.96 դրամ, ոսկին՝ 19,330.36 դրամ, պլատինը՝ 18,958.11դրամ:  Փետրվարի 6-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 479.49 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 479.9 դրամ: