Բավ է պառակտվել
23-12-2015 10:37

Դոլարի, եվրոյի ու ռուբլու փոխարժեքները բարձրացել են

Դեկտեմբերի 22-ի համեմատ այսօր բարձրացել են ԱՄՆ դոլարի, ռուսական ռուբլու և եվրոյի փոխարժեքները:  1 դոլարի առքի գինը այսօր թանկացել է 0.72 դրամով, վաճառքինը՝ 0.69 դրամով, 1 եվրոյի առքի գինը բարձրացել է 1.84 դրամով, իսկ վաճառքինը՝ 1.81 դրամով, 1 ռուբլու թե՛ առքի, թե՛ վաճառքի գինը բարձրացել է 0.02 դրամով: 
Արդյունքում դեկտեմբերի 23-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը կազմում է 477 դրամ, վաճառքինը՝ 481.75 դրամ, 1 եվրոյի առքի առավելագույն գինը կազմում է 518 դրամ, իսկ վաճառքինը՝ 528 դրամ: Ռուսական 1 ռուբլու առքի առավելագույն գինը կազմում է 6.58 դրամ, իսկ վաճառքինը՝ 6.85 դրամ: