Բավ է պառակտվել
03-12-2014 13:39

«Զսպման մեխանիզմներ կկիրառվեն». ԱԺ նախագահը՝ թանկացումների մասին

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ  Հայաստանում նկատվող թանկացումները մտահոգում են իշխանություններին: «Մեզ այս իրավիճակը մտահոգում է: Եթե իշխանություններին չմտահոգեր, մենք չէինք լինի այստեղ: Ամենաշատն իշխանությանն է մտահոգում, որովհետև իշխանության իմիջի խնդիր է, որ ժողովուրդը լավ ապրի»,- ասաց Գ. Սահակյանը: ԱԺ նախագահը նշեց, որ ավանդաբար, կարծես այդպես է եղել. հենց Նոր տարվա օրերին են գալիս, աշխարհի տարբեր երկրներում էժանացում է գնում, որովհետև շրջանառությունն է մեծանում, իսկ Հայաստանում թանկացում է գնում, որովհետև շրջանառությունը շատ փոքր է լինում: Գ. Սահակյանը նաև նշեց, որ թանկացումներն ունեն և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներ. «Զսպման մեխանիզմներ կկիրառվեն: Թե ինչ կլինի, կերևա դեկտեմբերի 15-ից հետո»: