Բավ է պառակտվել
13-05-2015 09:17

Ապրիլին դրամն արժևորվել է

2015թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետության սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի համապատասխանաբար 0.4% և 0.7% նվազում ( ՀՀ դրամն արժևորվել է ): Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ 2015 թ. ապրիլին 2014 թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են համապատասխանաբար 1.9% և 2.3%- ով : Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպառողական գների և հաշվարկային փոխարժեքի` համապատասխանաբար 1.7% եւ 2.2% հավելաճ: 2015 թ. ապրիլին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 474.1 դրամ, ինչը գերազանցել է 2014 թ. ապրիլի համապատասխան ցուցանիշը 14.4%- ով (414.31 դրամ ):