Բավ է պառակտվել
04-10-2016 16:30

Հայաստանը 2017-ին պետական ապարատի ծախսերը կկրճատի 4 մլրդ դրամով. նախարար

Հայաստանը 2017-ին պետական ապարատի ծախսերը կկրճատի 4 մլրդ դրամով։ Այս մասին հոկտեմբերի 4-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանը՝ ներկայացնելով 2017-ին բյուջետային ծախսերի պլանը։

Մասնավորապես, կշարունակվի մեքենաների պետգնումների ծախսերի կրճատումը, ինչպես նաեւ կոմունալ ծառայությունների վճարումների կրճատումը 2016-ին սակագների նվազման հաշվին։

Եվս 6 մլրդ դրամ Կառավարությունը կտնտեսի խմելու ջրի սուբսիդավորման հաշվին, քանի որ 2017-ին 5 օպերատորների փոխարեն հանրապետությունում կմնա մեկը, ամենայն հավանականությամբ, Veolie Generale des Eaux ֆրանսիական ընկերությունը։

1.2 մլրդ դրամ կտնտեսվի գյուղատնտեսությունում, սակայն ոչ ի վնաս գյուղացիների։ Առհասարակ շատ կարեւոր է հասկանալ, թե որ պետական ոչ կոմերցիոն կազմակերպություններն են իրականում անհրաժեշտ ծառայություններ մատուցում։ Այստեղից էլ բխում են վարչապետի հանձնարարությունները՝ վերանայել այդ կազմակերպությունների գործունեության անհրաժեշտությունն ու դրանց ծախսերը։ «Բոլոր գումարները, որոնք մենք ծախսում ենք, պետք է այսպես թե այնպես օգնեն ստեղծել կայուն արժեք երկրի ներսում»,– նշել է նախարարը։