Բավ է պառակտվել
05-02-2015 14:06

ՀՀ գյուղացիները 2015 թվականին կրկին կստանան վառելիք և պարարտանյութ

Հայաստանի գյուղացիները 2015 թվականին կրկին կստանան վառելիք և պարարտանյութ: Այդ մասին փետրվարի 5-ին տեղի ունեցած կառավարության նիստին հայտարարել է հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Մասնավորապես, մինչև դաշտային աշխատանքների շրջանի ավարտը (նոյեմբերի 1) գյուղացիները կստանան շուրջ 7,8 միլիոն լիտր դիզվառելիք 1 լիտրը 350 դրամ գնով (շուկայական գինը կազմում է 500 դրամ): Յյուրաքանչյուր տնտեսությունը կստանա մինչև 600 լիտր դիզվառելիք: Բացի այդ գյուղացիներին կհատկացվի շուրջ 33,3 տոննա սելիտրա, 1760 տոննա սուպերֆոսֆատ և 564,8 տոննա կալիի աղ: Աջակցությունը կտրամադրվի ինչպես Հայաստանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի գյուղացիները: Սելիտրան իրացվելու է 50-կիլոգրամանոց պարկը 6 հազար դրամ գնով, մնացած պարարտանյութը կհատկացվի 7 հազար դրամով, մինչդեռ տվյալ պարարտանյութի շուկայական գինը կազմում է 9 – 10 հազար դրամ: