Բավ է պառակտվել
18-04-2016 12:33

2015-ին հայկական կոնյակի արտահանումը Ռուսաստան 39.6 տոկոսով նվազել է

2015-ին հայկական կոնյակի արտահանումը Ռուսաստան 39.6 տոկոսով նվազել է։ Այս մասին ասված է ՊԵԿ հրապարակած՝ արտաքին առեւտրի վիճակագրական տվյալներում։ Արտահանման ծավալները կազմել են 79.9 հազար լիտր։ Ռուսաստանին բաժին է ընկել արտահանման 75 տոկոսը (2014-ին՝ 80 տոկոս)։ Այլ կերպ ասած՝ ռուսական շուկան նոր ուղղություններով փոխարինել չի հաջողվել։ Դեպի Ռուսաստան արտահանումը ոչ միայն պակասել է, այլ նաեւ էժանացել։ 0.5 լիտր ծավալով շշի հաշվարկով 40 տոկոս թնդության կոնյակի արտահանման միջին գինը 15 դոլարից դարձել է 11 դոլար։ Նվազել է նաեւ արտահանումը ԱՊՀ այլ երկրներ. 30 տոկոսով պակասել է կոնյակի արտահանումը Վրաստան (մինչեւ 2.25 մլն դոլար), 34 տոկոսով՝ Բելառուս (մինչեւ 4.52 մլն դոլար), 46 տոկոսով՝ Ուկրաինա (մինչեւ 3.49 մլն դոլար), 46 տոկոսով՝ Ղազախստան (մինչեւ 973 հազար դոլար)։ Չի տուժել արտահանումը Լատվիա եւ Լիտվա (1.44 մլն դոլար եւ 1.16 մլն դոլար, մնացել է նույն մակարդակի վրա)։ Միաժամանակ ավելի քան 2 անգամ աճել է արտահանումը Իրաք (մինչեւ 2.8 մլն դոլար) եւ 76 տոկոսով աճել է արտահանումը ԱՄՆ (մինչեւ 2.7 մլն դոլար)։ Եվրոպական երկրներից խոշոր շուկա են մնում Գերմանիան (1.32 մլն դոլար) եւ Չեխիան (1.19 մլն դոլար)։ Այդ երկրներ արտահանումը չի տուժել։