Բավ է պառակտվել
18-11-2014 13:50

2014թ. Հայաստանն 9%-ով շատ ցորեն է աճեցրել

Այսօր լրագրողների հետ զրույցում գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը տեղեկացրեց, որ այս տարի . Հայաստանը շուրջ 9%-ով շատ ցորեն է աճեցրել: Փոխնախարարի խոսքով՝ եթե 2013թ. 311 հազ. տոննա էր աճեցվել, ապա 2014թ.՝ շուրջ 340 հազար՝ միջին 31,5 ցենտներ/հեկտար բերքաբերության պայմաններում:
Ընդհանուր առմամբ, հատիկավորների եւ ոլոռազգիների բերքը 2013թ. կազմել էր 548 հազար տոննա, իսկ 2014թ. արդյունքում՝ արդեն 590-91 հազար տոննա՝ 31,3 ցենտներ/հեկտար միջին բերքաբերության պայմաններում: Ավելացել է նաեւ հատիկավորների աշնանացանը. եթե 2013թ. այն կազմել էր 106,4 հազ. հա, ապա 2014թ. արդեն՝ 110,6 հազ. հա: