Բավ է պառակտվել
14-03-2014 15:24

«Ուղևորափոխադրող ընկերությունները կանգնել են անելաների իրավիճակի առաջ».ՀՀ ուղևորափոխադրողների միություն

Այսօր հարվիրված ասուլիսի «Հայաստանի ուղևորափոխադրողների միության» նախագահ Հրանտ Եղիազարյանն ասաց, որ ուղևորափոխադրող ընկերությունները կանգնել են անելաների իրավիճակի առաջ, մի մասը սկսել են հրաժարվել երթուղիների սպասարկումից, մի մասն էլ ընդհանրապես փակվել է: «Ուղևորափոխադրողներն իրենց խնդիրներին լուծում տալու խնդրանքով դիմել են Հանրապետության Նախագահին, վարչապետին, քաղաքապետին: Ազգային ժողովում հարց է բարձրացվում, որ Երևան քաղաքը պետք է ունենա միայն մեկ օպերատոր, ինչն էլ նշանակում է, որ մենք ունենում ենք նույն օլիգարխիկ մոտեցումը այս ոլորտին, ինչը որ ունենք բազմաթիվ ոլորտներում»,- ասաց «Հայաստանի ուղևորափոխադրողների միության» փոխնախագահ Հարություն Առաքելյանը: Վերջինիս խոսքով՝ այս դեպքում ունենալով մեկ ուղևորափոխադրող օպերատոր, կունենաք երթևեկության այն գինը, ինչը նա կցանկանա:
Միության նախագահի համոզմամբ՝ եթե Երևանում սկսի գործել մեկ օպերատոր, ապա տրանսպորտի սակագինը կկազմի 250-ից ավելի, իսկ 55 ընկերությունների տնօրեններ, 55 հաշվապահ և բազմաթիվ մարդիկ կմնան անգործ: