Բավ է պառակտվել
20-09-2013 15:00

Ուղեվարձի թանկացման նոր փուլը


Զինադադարն ավարտվեց: Ներքաղաքային տրանսպորտի սակագնի 50 տոկոսանոց աճի ձախողման փորձից հետո տղերքը նորից աշխուժացան: Չի կարելի ասել, որ անցած
երկու ամիսն իզուր անցավ: Քաղաքային իշխանություններն այդ ընթացքում բավական նուրբ բեմադրություններ հեղինակեցին: Հեռուստաընկերությունների եթերներում պարպերաբար
մասնագետ, փորձագետ ու հասարակական կազմակերպությունների անդամ ներկայացող անձինք բացատրում էին, որ ուղեվարձի պահպանումը ոլորտին զարգանալու հնարավորություն
չի տալիս: Իբր իրենք շահ չունեն, պարզապես ներքաղաքային տրանսպորտի ապագայի մասին են մտածում: Քաղաքապետարանի համապատասխան չինովնիկներն էլ ձեռքերը ծալած
չէին նստել: Պարբերաբար երթուղիների մրցույթներ էին հայտարարում: Հայտարարում ու մի քանի օր անց ամփոփում էին՝ «Հայտ ներկայացնողներ չեղան»: Երեկ էլ նման մի տեքստ
հրապարակվեց: Պարզվում է` Երևանում ուղիղ 23 երթուղիների պարբերաբար հայտարարված մրցույթում հայտեր չկան: «Չեմ հավատում»,- կասեր դասականը: Բայց դասականներին
հիմա մարդատեեղ դնող չկա: Այս անգամ իշխանությունները լուրջ են պատրաստվել: Գծատերերի պարտադրանքն այս անգամ չի տապալվի: Փորձագիտական տվյալներով` մայրաքաղաքում
մոտ 100 գծատեր կա: Նրանց մի մասը խիստ ազդեցիկ պաշտոնյա է, իսկ մյուս մասը՝ նրանց հավասարեցված անձ՝ որդու, փեսայի, աներձագի, սանիկի ու այլ հարակից կարգավիճակներով:
Նրանք մանր ու մեծ չինովնիկներին կենաց մահու կռվի կհանեն սակագների 50 տոկոսանոց բարձրացման պայքարում: Չինովնիկները «փաստարկախեղդ» կանեն հակառակ կարծիք ունեցող
փորձագետներին՝ մասնավորապես և հասարակությանն ընդհանրապես: Չինովնիկները բնականաբար կխոսեն ներքաղաքային տրանսպորտի մոդեռնացման, ժամանակակից տրանսպորտային
միջոցների ներկրման անհրաժեշտության մասին: Հասարակության մի մասը ըմբռնումով կմոտենա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ “168 ժամ”-ի այսօրվա համարում