Բավ է պառակտվել
08-07-2015 13:55

ՀԷՑ-ը 8 մլրդ 587,80 մլն դրամ ներդրում կանի

ՀԷՑ-ը 2015-ին նախատեսում է 8 մլրդ 587,80 մլն դրամ ներդրում անել, ինչը սակագնի վրա մաքսիմում կազդի 0,3-ի չափով։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀԷՑ ներդրումային բաժնի պատասխանատու Արմեն Գևորգյանը: Նշենք, որ նիստի օրակարգում ներառված է 21 հարց, մասնակցում է նաև ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինը: Ներկայացնելով ներդրումների նպատակները՝ Ա. Գևորգյանն ասաց. «Ներդրումներն արվում են, որպեսզի հոսանքազրկումների միջին տևողությունը և հաճախականության ցուցանիշները պահպանվեն, անվտանգություն ապահովվի, փոխարինվեն մաշված սարքավորումները, նոր սպառողներ միանան և հատուկ ծրագրեր իրականացվեն, առևտրային հաշվառման համակարգը բարելավվի, բաշխիչ ցանցերի շահագործման կազմակերպման համար այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ և այլն»,- ասաց նա՝ ներկայացնելով նաև համապատասխան թվաբանություն: ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինն էլ ասաց, որ ներդրումային ծրագիրն իրականացնելու համար ժամկետները սուղ են՝ հույս հայտնելով, սակայն, բոլոր ցուցանիշները կիրականացվեն: ՀԷՑ-ի ներդրումային ծրագիրը դրվեց քվեարկության և այն ընդունվեց: