Բավ է պառակտվել
06-03-2015 11:30

ԱՄՆ երեք ռուսաստանյան բանկերի ակտիվներ են սառեցրել

Մի քանի ամերկյան ֆինանսական հաստատություններում ԱՄՆ-ի կողմից կիրառված պատժամիջոցների շրջանակներում սառեցրած «Ռոսիա», «Սոբիբանկ» և ՍՄՊ Բանկ բանկերի ակտիվները կազմում են շուրջ 640 միլիոն դոլար: «Ռոսիա» բանկը դարձել է առաջին իրավաբանական անձը, որի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել Ռուսաստանին Ղրիմի միանալուց հետո: ԱՄՆ բացատրել են, որ կսառեցնեն բանկի ակտիվները, քանի որ այն պատկանում է ՌԴ նախագահի «մտերիմների շրջապատի» ներկայացուցիչ Յուրի Կովալչուկին: Ապրիլի 28-ին համանման պատժամիջոցներ են կիրառվել նաև ՍՄՊ Բանկի (նույնպես իբր այդ «մտերիմների շրջապատի» մեջ մտնող եղբայրներ Արկադի և Բորիս Րոտենբերգներին պատկանող) և Սոբիբանկի նկատմամբ: «Ռոսիա» բանկի և Սոբիբանկի ԱՄՆ-ում սառեցրած հաշվեհամարներին գտնվում է 572 միլիոն դոլար: Այդ կազմում է 2013 թվականին վակրային կազմակերպության ակտիվների այսօրվա փոխարժեքի գրեթե 10%-ը: Ընդհանուր գումարը, որը կազմում է շուրջ 435 միլիոն դոլար ներդրվել էր ֆինանսական Computershare ընկերության մեջ, որը իր հաճախորդների առաջադրանքով զբաղվում է շահաբաժնի վճարումների և բաժնետոմսերի փաթեթների կառավարմամբ: Եվս մի քանի տասնյակ միլիոն սառեցվել է Raiffeisen Bank-ի հաշվին: ՍՄՊ բանկը ամերիկյան հաշիվներին թողել է 65 միլիոն դոլար կամ ընթացիկ փոխարժեքով 2013 թվականի ակտիվների 2%-ը: Այս գումարները բաշխվել են Citibank, Deutsche Bank, Goldman Sachs և J. P. Morgan Chase բանկերի միջև: