Բավ է պառակտվել
04-10-2014 11:35

ԱՄՆ-ն Ռուսաստանին զրկել է առևտրային արտոնություններից

ԱՄՆ իշխանությունները Ռուսաստանին պաշտոնապես զրկել են առեւտրային արտոնություններից, այս մասին տեղեկացնում ենք է Սպիտան տան կայքում հրապարակված փաստաթղթից:
Ըստ Վաշինգտոնի` Ռուսաստանը «տնտեսապես բավական զարգացած է եւ կատարելագործվում է առեւտրային մրցունակությունում», որպեսզի դադարի օգտվել ավելի քիչ զարգացած երկրների համար նախատեսված արտոնություններից:
Այն, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը մտադիր է Ռուսաստանին զրկել մի շարք առեւտրային արտոնություններից, հայտնի էր դարձել դեռեւս 2014թ. մայիսին:
«Չնայած որ արտոնություններից զրկելն անմիջականորեն կապված չէ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունների հետ, տվյալ որոշման կայացումն այս փուլում առավել տեղին է», — նշել է Օբաման Կոնգրեսին ուղղված իր նամակում: