Բավ է պառակտվել
23-11-2013 21:55

ԱՄՆ-ն և Հայաստանը կսկսեն վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը

Վաշինգտոնում նոյեմբերի 22-ին կայացավ տնտեսական հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են ԱՄՆ-Հայաստան վիզային ռեժիմի ազատականացման վերաբերող հարցեր, որի նպատակն է վերացնել վիզային ռեժիմը ԱՄՆ քաղաքացիների համար և 10 տարվա բազմակի վիզաներ սահմանել ՀՀ քաղաքացիների համար, նշվում է ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:

Հայաստանն ու Միացյալ Նահանգները ողջունել են նաև ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» (Contour Global) ընկերության` Հայաստանի էներգետիկ ոլորտում 180 մլն դոլար ներդնելու մտադրությունը: