Բավ է պառակտվել
16-06-2014 12:24

Եվրահանձնաժողովը Ուկրաինայի գազի սակագնի վերաբերևյալ քննարկում կանցկացնի

Էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էտինգերը Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրահանձնաժողովի միջև բանակցությունների ավարտին հաղորդել է գազային հարցի լուծման իր պլանի մասին:
Էտինգերի նախագծով նախատեսվում է, որ Ուկրաինան հունիսի 16-ին 1 միլիարդ դոլար կվճարի, իսկ հետո մինչև տարեվերջ ևս 6 վճարում կանի:

«Իմ նախագիծը ներառում է նաև գազի ապագա գինը՝ ձմեռային սեզոնի համար 385 դոլար՝ 1.000 խորանարդ մետրի դիմաց, իսկ ամառային սեզոնի համար՝ ապրիլից-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, 300 դոլար կամ փոքր ինչ ավելի», - ասել է նա:

Պաշտոնյայի խոսքով՝ ռուս գործընկերները դեռևս աջակցություն չեն հայտնել իր նախագծին՝ պնդելով, որ Ուկրաինան պետք է անհապաղ վճարի 1.9 մլրդ դոլար, իսկ ողջ տարվա համար սակագին սահմանվի 385 դոլարը:

Ուկրաինական «Նավթոգազի» ղեկավարը նշել է, որ մինչև ժամը 10:00-ն հնարավորություն կա համաձայնության հասնելու: