Բավ է պառակտվել
17-06-2014 11:24

Ուկրաինայի գազային ձրիակերությունն ավարտվեց. Մեդվեդև

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հաստատել է, որ Ռուսաստանը Ուկրաինա գազի մատակարարումներ կիրականացնի միայն պարտքերը մարելուց հետո եւ միայն կանխավճարի պայմանով, այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:

«Ուկրաինա գազի բոլոր մատակարարումները միայն պարտքերը մարելուց եւ կանխավճարից հետո: Ձրիակերությունն ավարտվեց», — ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին «Գազպրոմը» Ուկրաինայի համար գազամատակարարման կանխավճարի ռեժիմ է կիրառել: