Բավ է պառակտվել
02-09-2014 11:03

Ուկրաինայի արևելքում Կիևը պարտվեց պատերազմը.ՆԱՏՕ-ի գեներալ

Կիևի իշխանությունները ռազմական պարտություն են կրել Ուկրաինայի արեւելքում, հաղորդում է գերմանական Spiegel ամսագիրը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի բարձրաստիճան գեներալի կարծիքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ռազմական առումով Կիևը պարտվել է հակամարտությունը»,-ասել է ՆԱՏՕ-ի անանուն բարձրաստիճան զինվորականը:
Պարբերականի տվյալներով՝ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը ստիպված է եղել նոր գնահատական տալ ռազմական իրավիճակին Ուկրաինայի արևելքում: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին մնում է բանակցել այն բանի շուրջ, որ «իր մարդկանց դուրս բերի ռուսների ճիրաններից», նշում է Դաշինքի ներկայացուցիչը:
Փաստացի Կիևը կորցրել է վերահսկողությունը իր արևելյան տարածքներում, պնդում են նյութի հեղինակները: