Բավ է պառակտվել
28-07-2014 16:15

Ուկրաինան հացահատիկի համաշխարհային արտահանման եռյակում է

2013-2014 մարքեթինգային տարում 32,3 մլն տոննա հացահատիկ արտահանելով՝ Ուկրաինան հացահատիկի համաշխարհային արտահանողների եռյակում է հայտնվել: Ուկրաինային գերազանցում են միայն ԱՄՆ-ը:

«Zerno UA» ընկերության տվյալներով՝ վերջին տասնամյակում Ուկրաինայի հացահատիկի արտահանումը ավելացել է 77%-ով: Հուլիսի 1-ին ավարտվող 2013/2014 մարքեթինգային տարում Ուկրաինային հաջողվել է առաջ անցել այնպիսի ճանաչված «աշխարհի շտեմարաններից», ինչպիսիք են Կանադան (28 մլն տոննա), Արգենտինան, (21,9 մլն տոննա) եւ Բրազիլիան (20,1 մլն տոննա):

Ուկրաինայում հացահատիկային համախառն արտադրությունը 58 մլն տոննա է կանխատեսվում (2013թ. այն կազմել է 63 տոննա): Այդ ժամանակահատվածում հացահատիկների արտադրության կանխատեսելի կրճատումը պայմանավորված է Ղրիմից հացահատիկների հավաքման ծավալների դուրս հանմամբ: Տնտեսական զարգացման նախարարության կանխատեսմամբ, 2014/2015թ մարքեթինգային տարում Ուկրաինան 32 մլն տոննա հացահատիկ կարտահանի, հաղորդում է «Փրայմը»: