13-09-2014 10:20

Ուկրաինան ԵՄ-ից կարող է ստանալ 760 մլն եվրո. Բարոզու

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել է, որ հոկտեմբերին Ուկրաինան ԵՄ-ից կարող է ստանալ ևս 760 մլն եվրո օգնություն՝ բարեփոխումները շարունակելու դեպքում, հայտնում է Korrespondent.net-ը:
«1.6 մլրդ եվրոն արդեն հասանելի դարձած օգնությունն է: 600 մլն-ն արդեն վճարված է, 760-ը կվճարվի արդեն հաջորդ ամիս, եթե կատարվեն որոշ պայմաններ»,- ասել է Բարոզուն:
Նրա խոսքերով՝ Ուկրաինան պետք է շարունակի իրագործել բարեփոխումները և պայքարել կոռուպցիայի դեմ: