Բավ է պառակտվել
16-07-2014 15:40

Ուկրաինան Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալուց անհանգստացա՞ծ է

Ուկրաինական կողմը մտադիր է Ռուսաստանի Դաշնությանը առաջադրել 2015թ. հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության գործունեության հնարավոր ռիսկերի մասին հարցը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ինֆորմացիոն քաղաքականության վարչության արտաքին քաղաքականության արդիական հարցերով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վասիլի Վասիլի Զվարիչը:
Հաջորդ նախարարական հանդիպման ընթացքում, որը ծրագրված է սեպտեմբերի 12-ին, ուկրաինական կողմը մտադիր է նաեւ Ռուսաստանի առաջադրել 2015թ. հունվարի մեկից ԵվրԱզԷՍ-ի գործունեության մեկնարկի եւ այնտեղ նոր անդամ-երկրների ներառման, մասնավորապես Հայաստանի հարցը», - հայտարարել է Զվարիչը:

Զվարիչը պարզաբանել է, որ Կիեւը հետեւյալ հարցն է անհանգստացնում. «Արդյո՞ք Հայաստանը ստիպված կլինի այդ միությանը միանալուց հետ, օրինակ, վերանայել մաքսային սակագները ԱՀԿ-ի այլ երկրների, այդ թվում եւ՝ Ուկրաինայի հետ առեւտրում, չէ՞ որ Հայաստանը նույնպես ԱՀԿ-ի անդամ է»:

Հիշեցնենք, որ հունիսի վերջին Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը Սոչիում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստից հետո լրագրողներին հայտարարել էր, որ Հայաստանի ինտեգրումը Եվրասիական տնտեսական միությանը ԱՀԿ-ի հետ բանակցությունների անհրաժեշտություն կառաջացնեն՝ ի օգուտ առեւտրային կազմակերպության գործընկեր-երկների:

«Եթե Հայաստանը հաջողությամբ միանա մեր ձեւաչափին, ստորագրի համաձայնագիրը եւ այն վավերացվի, ապա վերջինս պետք է բանակցություններ սկսի ԱՀԿ-ի հետ փոխհատուցումների շուրջ»,- ասել է Շուվալովը:

Առաջին փոխվարչապետը մասնավորեցրել է, որ Հայաստանը կմիանա միասնական մաքսային սակագնին, ինչն այժմ գործում է Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի տարածքում: «Սա կտարբերվի այն պարտավորություններից, որոնք իր վրա է վերցրել Հայաստանը ԱՀԿ շրջանակներում: Քանի որ Հայաստանի առեւտրային գործընկերների համար իրավիճակը փոխվում է, ապա Հայաստանի անհրաժեշտ կլինի բանակցել ԱՀԿ-ի հետ այդ ընթացակարգերի վերաբերյալ»: