Բավ է պառակտվել
28-07-2014 10:49

Ռուսաստանում կարգելեն ուկրաինական կաթնամթերքի ներմուծումը

Ռուսաստանում հուլիսի 28-ից ուժի մեջ կմտնի Ուկրաինայից կաթնամթերքի ներմուծման արգելքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Այդ որոշումը պայմանավորված է ռուսական անասնաբուժական-սանիտարական պահանջների բազմաթիվ խախտումներով:

Ուկրաինական բուսական արտադրանքը արգելված է նաեւ ձեռքի ուղեբեռում, ծանրոցներում եւ ուղեբեռում:

Ռուսաստանը մոտ ժամանակներս, հնարավոր է, ամբողջովին հրաժարվի ուկրաինական բուսական արտադրանքից: «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի օգնականի՝ Ալեքսեյ Ալեքսեենկոյի խոսքով՝ այդ երկրի միջոցով հաճախակիացել է Մոլդովայից արգելված արտադրանքի փոխադրումը:

Բացի այդ, ՌԴ-ում գործում են Ուկրաինայից կարտոֆիլի եւ խոզի ինչպես նաեւ Roshen հրուշակեղենային արտադրանքի ներմուծման սահմանափակումները: