Բավ է պառակտվել
04-10-2014 10:45

Յացենյուկը նշել է, որ Ուկրաինան կմարի Ռուսաստանի պարտքերը

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը «Շուստեր-live» թոք շոուի եթերոմ հայտարարել է, որ Ուկրաինն կմարի Ռուսաստանի կողմից գնված եվրոպարտատոմսերը` 3 մլրդ դոլարի չափով:
Նա ասել է, որ պետք է վճարել:
՛՛Ինչ արած՛՛- նշել է քաղաքական գործիչը:
Ըստ Յացենյուկի` Ուկրաինան հիշում է իր բոլոր պարտավորությունների մասին: «Այդ բոլոր պարտքերը… Մենք չենք դրանք վերցրել, սակայն մենք կվճարենք, որքան էլ որ դժվար լինի», - հավելել է վարչապետը, փոխանցում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի արտաքին պարտքը 2014 թ. առաջին կիսամյակի վերջում կազմել է 136,8 մլրդ դոլար: