08-02-2017 15:09

ԵվրԱզԷս-ը հանդես կգա միացյալ ապրանքային նշանի տակ

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միացյալ ապրանքային նշանը գտնվում է միջպետական համաձայնեցումների փուլում: Այդ մասին « Մտավոր սեփականություն և Ռուսաստանի մարզերի էկոնոմիկա» միջազգային ֆորումի ընթացքում հայտնել է Մտավոր սեփականության դաշնային ծառանության ղեկավար Գրիգորի Իվլիևը:
« Մոտ ժամանակներս մենք կունենանք Եվրասիական միության միացյալ ապրանքանիշ: Այն արդեն միջպետական համաձայնեցման եզրափակիչ փուլում է»,-ասել է Իվլիևը:
Անցած տարվա մայիս ամսին Եվրասիական տնտեսական կոմիտեն հաստատել էր ապրանքանիշերի, սպասարկման նշանների և ԵվրԱզԷս-ի ապրանքների արտադրման վայրերի նշման վերաբերյալ պայմանագրի նախագիծը:
Փաստաթուղթը, մասնավորապես նախատեսում էր «միության ապրանքային նշան» մտցնել: Վերջինս իրենից ներկայացնում է նշում, որը միևնույն ժամանակ պաշտպանվում է միության բոլոր անդամ երկրների տարածքներում:
Միության ապրանքային նշանը ստանալ կարելի կլինի նաև ԵՏՄ բոլոր երկրների արտոնագրային բյուրոներից:
Փետրվարի 3-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել էր ապրանքային նշանների, սպասարկման նշանների և Եվրասիական տնտեսական միության ապրանքների ծագման վայրերի տեղանունների վերաբերյալ համաձայնագիր ստորագրել: