Բավ է պառակտվել
01-03-2016 09:10

Հայաստանը սեփական ավիափոխադրող կունենա

Հայաստանում արդեն ապրիլի սկզբին հայկական նոր ավիափոխադրող կհայտնվի:

Հայաստանի քաղավիացիայի վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանը հայտնեց, որ օդանավ շահագործողի վկայական ստացած «Ավիակոմպանիա Արմենիա»-ն շուտով կստանա նաև ռեգուլյար կանոնավոր կոմերցիոն չվերթ իրականացնելու թույլտվությունը:

«Այս գործընթացը կտևի մոտ մեկ ամիս, որից հետո ավիափոխադրողը կսկսի արդեն չվերթներ իրականացնել»,- ասաց վարչության մամուլի խոսնակը:

Նշենք, որ «Ավիակոմպանիա Արմենիա»-ի հիմնադիրը «Georgian Airways» ընկերության նախագահ Թամազ Գաիաշվիլին է, բաժնետոմսեր ունեն նաև Աշոտ Թորոսյանը և Ռոբերտ Օգանեսյանը:

Հիշեցնենք, որ հայկական միակ ավիափոխադրող «Էյր Արմենիան» սնանկացել է: Ընկերությունն այս պահին առողջացման ծրագիր է ներկայացրել: Դեռևս հայտնի չէ՝ երբ «Էյր Արմենիան» նորից չվերթներ կիրականացնի: