Բավ է պառակտվել
16-05-2014 15:12

Թուրքիայից Հայաստան 454 կգ ծիրան է ներկրվել

Հայաստանը հայտնի է ծիրանի առատ բերքով և իհարկե յուրօրինակ համով: Սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ծիրանի բերքի զգալի կորուստ է լինում: Ծիրանի բերքը քչություն է անում, վաճառվում է բավականին թանկ գնով: Իսկ առհասարակ ո՞րտեղից է ծիրանը ներմուծվում Հայաստան: Gisher.news-ն զրուցեց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանի հետ: Վերջինս փաստեց, որ 2014-ի հունվար-փետրվար ամիսներին Հարավաֆրիկյան Հանրապետությունից ներկրվել է 35 կգ ծիրան, Նոր Զելանդիայից՝ 36 կգ, իսկ ապրիլ-մայիս ամիսներին Թուրքիայից 454 կգ ծիրան է մտել Հայաստան:
Gisher.news-ն մանրածախ առևտրով զբաղվող պարոն Աշոտից փորձեց պարզել, թե ծիրանը ինչ գնով է վաճառում:
՛՛Դե այսպես ասեմ, շուկայից ես գնում եմ մոտ 2000 դրամով, վաճառքի գինը տատանվում է 2000-ից 2500-ի սահմաններում՛՛:
Մեր այն հարցին, թե արդյոք ծիրանն ամբողջությամբ այդ թանկ գնով վաճառվու՞մ է, Աշոտը պատասխանեց, որ ինքն արդեն իր գնորդներին լավ է ճանաչում և գիտի նրանց հնարավորությունները.
՛՛Դե լինում են դեպքեր, երբ գնորդը նախապես է ասում , թե հաջորդ օրն ինչ է գնելու, ես արդեն ըստ դրա կարողանում եմ խուսափել կորուստներից՛՛:
Մեզ հետ զրույցում մանրածախ առևտրով զբաղվող Աշոտը փաստեց, որ վերջին երկու տարիների ընթացքում առևտուրն առաջվա պես չէ: Նախկինում եկամուտ կար, սակայն այսօր արդեն բացարձակ ՛՛տակ տալով է՛՛ աշխատում:

Սյուզի Ասատրյան