Բավ է պառակտվել
18-03-2015 13:58

Թուրքիան հայտնել է ռուսաստանյան գազի գնի շուրջ համաձայնության գալու մասին

Թուրքիային մատակարարվելիք ռուսական գազի գնի զեղչի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, սակայն համաձայնագիրը դեռ չի ստորագրվել, հայտարարել է Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը: Յըլդըզը փետրվարին ասել էր, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև բարդ ու երկար բանակցություններն ավարտվել են 10.25 տոկոսի չափով զեղչով: Ավելի ուշ հաղորդվել էր, որ բանակցությունները փակուղի են մտել, և համաձայնագրի ստորագրումը վերջին պահին տապալվել է: «Բոլոր խոսակցություններն այն մասին, թե ռուս գործընկերների հետ բանակցություններում խնդիրներ կան, անհիմն են: Ես արդեն հայտարարել եմ 10,25% զեղչի հասնելու մասին:Դա նշանակում է, որ այն ամեն դեպքում կա, քանի որ ես ներկայացնում եմ տեղեկատվության պաշտոնական աղբյուր: Այն, որ փաստաթուղթը դեռ չի ստորագրվել, տեխնիկական հարց է: Կարևորը, որ մենք պայմանավորվել ենք, իսկ ստորագրությունները կհետևեն դրան»,-ասել է Յըլդըզը: