Բավ է պառակտվել
06-02-2015 13:09

Թուրքիան և ՌԴ-ն անցնում են «Թուրքական հոսանք» նախագծի իրագործմանը

Թուրքիան և Ռուսաստանը անցնում են «Թուրքական հոսանք» գազատարի կառուցման նախագծի տեխնիկական իրագործմանը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը: Նրա խոսքով՝ ռուսաստանյան «Գազպրոմի» և թուրքական «Botas» ընկերության ներկայացուցիչները փետրվարի յոթից անցնում են «Թուրքական հոսանք» նախագծի տեխնիկական մասի իրագործմանը: 2014 թվականի դեկտեմբերի սկզբին Ռուսաստանը հայտարարել է «Հարավային հոսանք» գազատարի կառուցման նախագծից հրաժարվելու մասին: Վերջինս պետք է անցներ Սև ծովի հատակով և Բուլղարիայի միջոցով պետք է մի շարք եվրոպական երկրների գազ մատակարարեր: Նախագիծը չեղյալ էր հայտարարվել, մասնավորապես, Եվրոմիության ոչ կառուցողական մոտեցման պատճառով: Փոխարենը դեպի Թուրքիա գազատար կառուցելու մասին որոշում էր ընդունվել: Բացի այդ Հունաստանի սահմանին նախատեսվում է գազատար կառուցել Հարավային Եվրոպայի սպառողների համար: «Գազպրոմը» և թուրքական «Botas»-ը արդեն որոշել են նոր գազատարի երթուղին. այն կանցնի 660 կիլոմետր երթուղով, որով նախատեվում էր շարունակել «Հարավային հոսանք» գազատարը, ինչպես նաև 250 կիլոմետր երթուղով՝ Թուրքիայի եվրոպական մասի ուղղությամբ: