Բավ է պառակտվել
12-10-2017 12:33

ՌԴ ԿԲ-ն ցուցադրել է 200 և 2000 ռուբլիանոց նոր թղթադրամներ՝ Ղրիմի և Վլադիվոստոկի պատկերներով (Լուսանկարներ)

Հոկտեմբերի 12-ին Ռուսաստանում շրջանառության մեջ են դրվել 200 և 2000 ռուբլի արժողությամբ նոր թղթադրամներ: Դրանց վրա պարկերված են համապատասխանաբար Սևաստոպոլն ու Վլադիվոստոկը: Թղթադրամների մեջ առաջին անգամ կիրառվել է QR- կոդ( դրանում կոդավորված է ԿԲ-ի կայքի հղումը՝ պաշտպանության աստիճանների նկարագրությամբ ):

 
200 ռուբլիանոց թղթադրամի դիմային հատվածում պատկերված է Սևաստոպոլում խորտակված նավերին նվիրված հուշարձանը, իսկ հակառակ երեսին՝ Խերսոնես Տավրիկյանը:

 

2000 ռուբլիանոց թղթադրամի դիմային հատվածում պատկերված է Վլադիվոստոկում գտնվող Ռուսկի կղզու կամուրջը, իսկ հակառակ երեսին՝ Ամուրի մարզում գտնվող Արևելյան տիեզերակայանը: