Բավ է պառակտվել
01-02-2014 14:04

Տրանսպորտի սակագնի վերաբերյալ՝ Հանձնաժողովի քննարկումներն անարդյունավետ են

Տրանսպորտի սակագնի թանկացումը թերևս ժամանակավորապես կասեցվել է, բայց մարդիկ շարունակում են անհանգստանալ: Շատերի համար այդ 50 դրամի ՛՛ավելցուկը՛՛ լուրջ հարված է գրպանին: Հիշեցնենք, որ ՛՛Սպառողների միության՛՛ նախագահ Արմեն Պողոսյանը, մինչ գազի գնի թանկացումը կանխատեսումներ էր անում և հավաստիացնում, որ գազն ու էլեկտրաէներգիան կթանկանան, հետևաբար տրանսպորտը, հացը և այլն:

Հիրավի, նա չի սխալվել: Իսկ այսօր, լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հետ կապված նախաձեռնությունը ձախողվելու է, քանի որ մեծ հակազդեցություն գոյություն ունի:

Ըստ նրա,  Երևանի քաղաքապետարանում ուղեվարձի քննարկման նպատակով ստեղծված հանձնաժողովը հուլիսի երկրորդ կեսից մինչ օրս ընդամենը երեք նիստ է հրավիրել:

«Ինձ չի բավարարում այդ աստիճանի հետաքրքրվածությունը: Հանձնաժողովի առաջին նիստում քննարկվել են չափանիշները, երկրորդում՝ շահագործման ծախսերը, որից ձևավորվում է ուղեվարձը, սակայն այդ հարցերը չեն լուծվում քվեարկությամբ: Նման հարցերը պարզելու համար պետք է բացել և նայել տեղեկատուն»,-նշեց Պողոսյանը, իսկ Հանձնաժողովի աշխատանքը բնութագրեց ՛՛անարդյունավետ՛՛:

Նրա համոզմամբ՝ ամենակարևոր հարցը ուղևորփոխադրումների ծավալն է, սակայն այդ հարցի քննարկմանը հանձնաժողովը դեռ չի հասել: «Դա տրանսպորտի ուղևարձի ձևավորման ամենակարևոր ցուցանիշն է»,-հավելեց ՀԿ ղեկավարը: