Բավ է պառակտվել
03-12-2013 13:57

Հայաստանը 94-րդն է Transparency International-ի կոռուպցիայի ընկալման ինդեքսում

Transparency International–ի հրապարակած Կոռուպցիայի ընկալման ցուցիչ-2013 վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 94–րդ հորիզոնականը, գրում է arka.am-ը:

 CPI–ի տվյալով` Հայաստանը 94-րդ տեղում է` 36 միավորով, Ադրբեջանը զբաղեցնում է 127–րդ տեղը (28 միավոր), Վրաստանը` 55–րդը (49 միավոր), Թուրքիան` 53–րդը (50 միավոր), Իրանը` 144–րդը (25 միավոր:

Առաջին տեղը (91 միավոր) կիսել են Դանիան և Նոր Զելանդիան։ Այնտեղ կոռուպցիայի ընկալման մակարդակը երկրորդ տարին անընդմեջ ամենացածրն է։ Վատագույն արդյունքները վերաբերում են Աֆղանստանին, Հյուսիսային Կորեային և Սոմալիին (8–ական միավոր):