Բավ է պառակտվել
15-05-2015 11:26

ԵՏՄ երկրների առևտրաշրջանառությունը առաջին եռամսյակում 21%-ով նվազել է

Ղազախստանի ու ԵՏՄ երկրների (Ռուսաստան, Բելառուս, Հայաստան) առևտրաշրջանառությունը այս տարվա առաջին եռամսյակում ընկել է 21%-ով՝ մինչև 3.43 մլրդ դոլար։ Այս մասին տեղեկանում ենք Ղազախստանի ազգային տնտեսության նախարարության վիճակագրությունից: ԵՏՄ երկրներում արտահանումը կրճատվել է 31%-ով ու գնահատվում է 901.6 մլն դոլար, ներկրումը նվազել է 16.5%-ով՝ մինչև 2.53 մլրդ դոլար: Ղազախստանը ԵՏՄ երկրներ է մատակարարում հանքային արտադրանք (ԵՏՄ երկրներ արտահանման ընդհանուր ծավալի 49.4%-ը), քիմիական արդյունաբերության արտադրանք (20%), մետաղներ (18.9%), կենդանական ու բուսական ծագման արտադրանքներ, պատրաստի պարենային ապրանքներ (3.9%):