Բավ է պառակտվել
08-10-2015 13:19

Տնտեսական աճը պարտքերի հաշվին է գրանցվել. տնտեսագետ

«ՀՀ-ում տնտեսական «աճը» այս տարի գրանցվել է պարտքերի հաշվին: Եթե հանում ենք պարտքերը, ստացվում է, որ տնտեսական աճ չունենք»,- Այսօր խոսելով Հայաստանի 2015 թվականի տնտեսական վիճակից, այս մասին բարձրաձայնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։
Տնտեսագետը նշեց, որ տարեսկզբից կանխատեսվում էր 4.1 % տնտեսական աճ, իսկ 2016թ. կանխատեսումներում այդ թիվը իջեցվել է 2.1%-ի:
Ամփոփելով տնտեսական տարին կառավարությունը ներկայացնում է 1.6% տնտեսական աճի ցուցանիշ, բայց թե իրականում ինչ տնտեսական անկում կլինի մինչև տարեվերջ՝ դեռ պարզ չէ:
Վիլեն Խաչատրյանը ասաց, որ այս տարի մեր ՀՆԱ-ն կազմում է 10-10,5 մլրդ դոլար:
Ինչ վերաբերվում է պետական պարտքին, ապա այն շարունակում է աճել.
«Եթե 2014 թ պետական պարտքը փաստացի եղել է 4 մլրդ 441 մլն դոլար, ապա 2015թ.-ին այն արդեն 5 մլրդ 122 մլն կլինի: Այսինքն 680 մլն դոլար միայն պարտք են վերցրել, բայց ապահովել են 300մլն-ի տնտեսկան աճ»:

Մարինե Բարսեղյան