Բավ է պառակտվել
23-12-2015 09:06

Տիգրան Սարգսյանը հաստատվել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահի պաշտոնում

Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում Եվրասիական տնտեսական միության պետությունների` Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղըզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարները որոշում են ընդունել ԵՏՄ մարմինների նախագահության, անձնակազմի և ԵՏՀ Կոլեգիայի անդամների պարտավորությունների բաշխման վերաբերյալ, հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։ «ԵՏՄ երկրների նախագահները ԵՏՀ Կոլեգիայի նախագահի թեկնածության որոշումն ընդունել են դեռ այս տարվա հոկտեմբերին։ Նոր նախագահ կդառնա Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանը, ով ներկայում ԱՄՆ–ում Հայաստանի դեսպանն է։ 2008-2014 թվականներին զբաղեցրել է Հայաստանի վարչապետի պաշտոնը»,– ասվում է հաղորդման մեջ։ Միության երկրների նախագահները սահմանել են նաև ինտեգրացիոն միավորման հետագա զարգացման կողմնորոշիչները։ Եվրասիական գերագույն տնտեսական միությունում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում նախագահող պետությունը 2016 թվականին կլինի Ղազախստանի Հանրապետությունը, ում նախագահությունը կփոխանցվի Բելառուսից։ ԵՏՀ նախարարների լիազորությունների ժամկետի լրացման կապակցությամբ ԵՏՄ երկրների նախագահները հաստատեցին Հանձնաժողովի կոլեգիայի նոր կազմը։ Այժմ Կոլեգիայում Միության յուրաքանչյուր երկիր կունենա երկուական ներկայացուցիչ։ ԵՏՀ Կոլեգիայի նոր կազմը պարտավորությունների կատարմանը կանցնի 2016 թվականի փետրվարի 1–ին։ «ԵՏՀ Կոլեգիայում հինգ մարդ աշխատում էր ամենասկզբից, երեկը միացել են Հայաստանի և Ղրղըզստանի անդամակցությունից հետո, երկուսը նոր են,– մեկնաբանել է Կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն ԵԳՏԽ որոշումը։ – Այսպիսով, ապահովվում է ԵՏՀ Կոլեգիայի իրավահաջորդումը»։ ԵՏՄ երկրների նախագահների որոշմամբ, Հանձնաժողովի Կոլեգիայում կհայտնվի նոր պաշտոն` Կոլեգիայի ներքին շուկաների, տեղեկայնացման, տեղեկատվական–հաղորդակցային տեխնոլոգիաների անդամ (Նախարար)։ Այդ պաշտոնը կզբաղեցնի Կարինե Մինասյանը, ով 2015 թվականի հունվարից ԵՏՀ հայաստանյան անդամն էր։ ԵՏՄ Ղրղըզստանի Հանրապետության նախարար Դանիլ Իբրաևը հաջորդ տարի կնշանակվի ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար։ Ներկայում այդ պաշտոնը զբաղեցնում է Թաիր Մանսուրովը (Ղազաստան)։ Ղրղըզստանի մեկ այլ ներկայացուցիչ Մուկայ Կադըրկուլովը կկատարի մաքսային գործակցության նախարարի պարտականությունները` այդ պաշտոնում փոխարինելով Բելառուսի ներկայացուցիչ Վլադիմիր Գոշինին։

Հանձնաժողովի կոլեգիայի կազմում նոր դեմք կդառնա Վերոնիկա Նիկիշինան (ՌԴ), ով նշանակվել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովի (ՌԴ) փոխարեն։

Հանձնաժողովում իր աշխատանքը կշարունակեն ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Տատյանա Վալովայան (ՌԴ), Տեխնիկական կարգավորման հարցերի նախարար Վալերի Կորեշկովը (Բելառուս), Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Տիմուր Սուլեյմենովը (Ղազախստան), Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Նուռլան Ալդաբերգենովը (Ղազախստան)։ ԵԳՏԽ անդամները համաձայնեցրին նաև Եվրասիական տնտեսական միության` հաջորդ տարվա բյուջեն և պայմանավորվեցին 2020 թվականին Միության երկրներում մարդահամարներ անցկացնելու մասին։ Բացի այդ, որոշում ընդունվեց բեռնափոխադրումների ազատականացման փուլային ծրագրում փոփոխություններ կատարելու մասին։ Ծրագրի իրագործումը կսկսվի 2016 թվականի հունվարից։ ԵԳՏԽ նիստում քննարկվեցին մի շարք այլ հարցեր, այդ թվում` կառույցի իրավական կողմին վերաբերող խնդիրներ։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵՏՄ–ի` մշտապես գործող անդրազգային կարգավորիչ մարմինն է, այն սկսել է աշխատել 2012 թ.–ի փետրվարի 2–ից։ ԵՏՀ–ում այժմ ներառված են չորս երկրների ներկայացուցիչները` Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Ռուսաստան։ Հանձնաժողովի որոշումները պարտադիր են ՄՄ և ՄՏՏ–ի անդամ պետությունների տարածքներում կատարման համար։ 2014 թվականի մայիսի 29–ին ՄՄ–ն և ՄՏՏ–ն պայմանագիր են ստորագրել Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին։

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է դարձել 2015 թվականի հունվարի 2–ից: