Բավ է պառակտվել
16-10-2015 16:55

ԵԱՏՄ հանձնաժողովը կղեկավարի Տիգրան Սարգսյանը

2016-ի փետրվարի 1-ից ԵԱՏՄ նախագահությունը կանցնի Հայաստանին, իսկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կղեկավարի ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Մենք որոշել ենք, թե ով 2016-ի փետրվարի 1-ին ՌԴ-ից հետո՝ Վիկտոր Խրիստենկոյից հետո կղեկավարի մեր հանձնաժողովը»,- հաղորդել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՏՄ նիստում: Լուկաշենկոն ընդգծել է, որ Տիգրան Սարգսյանի թեկնածությունն արժանացել է ՌԴ նախագահ Պուտինի հավանությանը: «Տիգրան Սարգսյանի թեկնածությունն արժանացել է ՌԴ նախագահ Պուտինի հավանությանը, նա նրա հետ աշխատել է, ասում են, շատ փորձառու, առաջադեմ մասնագետ է»,-նշել է Լուկաշենկոն: Այժմ ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը ՌԴ ներկայացուցիչ Վիկտոր Խրիստենկոն է: Բելառուսը ներկայում նախագահում է ԵԱՏՄ-ում: Լուկաշենկոն նաև հաղորդել է, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հաջորդ նիստը կայանալու է դեկտեմբերին՝ Մոսկվայում: