04-03-2014 18:19

«Իրականում շուկայում 1 կմ-ը 100 դրամով տեղափոխող տաքսի չկա».մասնագետ

Այսօր հրավիրված մամուլի ասուլիս ընթացքում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի ղեկավար Բաբկեն Պիպոյանը հայտնեց, որ Երևանի տաքսիների 90 տոկոսից ավելին իրենց սակագների մասին տեղեկություն չեն հայտնում. «Իրականում շուկայում 1 կմ-ը 100 դրամով տեղափոխող տաքսի չկա»,-ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ սպառողին գնի մասին պետք է նախօրոք տեղեկացնել: «Դուք գիտեք մեր մտածելակերպը. նստել՝ նստել եմ: Եթե վարորդն անհարմար գին ասի, ոչ ոք չի ասի՝ կանգնեցրու իջնեմ», - ընդգծեց Պիպոյանը: Բանախոսը նաև ավելացրեց, որ պետք է ոչ միայն 1 կմ-ի սակագինը նշել, այլև նվազագույնը և մատնանշել այդ նվազագույնի հեռավորությունը:
«Բնականաբար, թեթև մեքենաների անիվների տրամագիծը շատ չի տարբերվում՝ փոխադրման սակագինը պյուս-մինուս 5% է: Վտանգավորն այն է, երբ հաշվիչի ալգորիթմը փոխում են այնպես, որ անիվների 750 մ պտույտն այն գրանցի որպես 1 կմ», – պատասխանատու օղակների ուշադրություն հրավիրեց ՀԿ-ի նախագահը: