Բավ է պառակտվել
25-08-2014 13:21

100 օրը այն ժամկետը չէ, որ որևէ մեկը կարողանա ստվերը կրճատել.տնտեսագետ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն անրադառնալով այն հարցին թե,արդյո՞ք նոր կառավարությանը հաջողվել է 100 օրվա ընթացքում ստվերի կրճատման հարցում որևէ առջընթաց գրանցել, պատասխանեց. «100 օրը այն ժամկետը չէ, որ որևէ մեկը կարողանա ստվերը կրճատել»: Ըստ փորձագետի՝ եթե ձեռնարկված քայլերը շարունակական լինեն, ոչ միայն վարչապետի, այլ ամբողջ կաբինետի ամենօրյա աշխատանքը լինի, որը ես նկատում եմ, դրա արդյունքներն անպայման կերևան: «Ծանոթանալ յուրաքանչյուր ոլորտին, կարևոր ձեռնարկություններին, համալիր մոտեցում ցույց տալ, նաև ոչ կաբինետային աշխատաոճ ընտրելը դրական է», կարևորելով շփումները մասնագետների հետ ընդգծեց Թաթուլ Մանասերյանը: Ըստ տնտեսագետի՝ եթե տարվող աշխատանքը լինի հետևողական, այս տարվա ընթացքում կարելի է ակնկալել առնվազն 10-15 տոկոս ստվերի կրճատում: «Եթե հարկեր- ՀՆԱ-ն հասցվի 30 տոկոսի, հայտնի չէ հաջորդ տարի բիզնես կլինի Հայաստանում, թե ոչ: Այդպիսի խստությամբ պետք չէ մոտենալ, այլ աստիճանական, որոնել ու գտնել այն կետը, որը ծանր չի անդրադառնա տնտեսության վրա»,-եզրափակեց ոլորտի գիտակը: