Բավ է պառակտվել
11-06-2014 13:57

Այսօր մեր տնտեսությունը գտնվում է ամոթալի վիճակում.Թ.Մանասերյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ ՀՀ-ի տնտեսության զարգացումները պայմանավորված են հակասական միտումներով: «Այսօր չի կարելի միանշանակ արձանագրել կամ կանխատեսում անել, թե ինչ կարող ենք ունենալ տարեվերջին»,-հավելեց նա: Փորձագետը նշեց, որ ինքը լավատես է, քանի որ մասնագիտորեն վերլուծելով Հայաստանի տնտեսության ռեսուրսային պոտենցիալը, գտնում է, որ ունենք մեծ պոտենցիալ: Մինչդեռ, ըստ նրա, այսօր մեր տնտեսությունը գտնվում է ամոթալի վիճակում: «Այդ ռազմավարությունը պետք է լինի ուղենիշ և անձնավորված մոտեցումներով չպետք է Հայաստանի տնտեսությունը զարգանա, այլ պետք է արժեքային, սկզբունքային հստակ միջավայր ձևավորվի»,- ասաց Թ.Մանասերյանը: Նա միաժամանակ նշեց, որ եթե լուրջ աշխատանք տարվի, ապա այս տարի տնտեսությունում կգրանցվի 8-9 տոկոս, իսկ 2015 թ-ին` երկնիշ տնտեսական աճ: