Բավ է պառակտվել
29-10-2015 12:48

Կառավարությունը և «Տաշիր»-ը հավասար չափով կսուբսիդավորեն հոսանքի թանկացումը

ՀՀ կառավարությունը եւ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը (յուրաքանչյուրը հավասար չափով) մեկ տարով (մինչեւ 216-ի հուլիսի 31-ը) կսուբսիդավորեն էլեկտրաէներգիայի սակագնի թանկացած 6,93 դրամը: Այս մասին, այսօր կառավարության նիստում հայտարարել է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Փոխհատուցումը, որը հաստատվել է այսօր՝ հետին թվով, ուժի մեջ է մտնում 2015-ի օգոստոսի 1-ից (թանկացման պահից) եւ կտեւի մինչեւ 2016-ի հուլիսի 31-ը: Փոխհատուցում կստանան ամսական մինչեւ 250 կՎտժ սպառում ունեցող բնակիչ սպառողները եւ 0.38 կՎ ու ցածր լարմամբ սնվող՝ սպառման յուրաքանչյուր առանձին համակարգում (էլեկտրական էներգիայի մատակարարման յուրաքանչյուր առանձին պայմանագրով) ամսական մինչեւ 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող այլ սպառողները (ամսական մինչեւ 250 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառման մասով): Կպահպանվի՞ փոխհատուցումը 2016-ի հուլիսից հետո, դեռ պարզ չէ, քանի որ դեռ հայտնի չէ, թե ինչ սակագին է հաստատվելու 2016-ի օգոստոսից: Զախարյանը նշել է, որ «Դելոյթ եւ Տուշ ԱՊՀ» ընկերությունը ՀՀ կառավարությանն է ներկայացրել աուդիտի առաջին փուլի աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը, որով հիմնավորված է համարել սակագների բարձրացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը: