Բավ է պառակտվել
13-05-2015 16:12

ՀՀ-ում գազի սակագները կմնան անփոփոխ

Հայաստանում գազի սակագները սպառողների համար կմնան անփոփոխ:Այդ մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Էրվանդ Զախարյանը: Նա հիշեցրեց, որ Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքում գազի գինը սահմանում Հայաստանի համար իջեցվել է  25 դոլարով և հավելեց, որ արդյունքում գազի ներքին գները սպառողների համար կմնան անփոփոխ: Նրա խոսքով՝ այդ գումարը կուղղվի վնասների հեռացմանը, որոնք առաջացել են ազգային արժույթի արժեզրկման հետևանքովմ ինչպես նաև այդ ոլորտում ներդրումներ կատարելուն: Նախարարը նշեց, որ նախագահի ջանքերի շնորհիվ Ռուսաստանի հետ  տեղի ունեցած բանակցությունների արդյունքում հաջողվել է հասնել նրան, որ գազի սակագները Հայաստանում չեն բարձրացել: