Բավ է պառակտվել
29-04-2015 12:17

Գազի սակագինը ՀՀ-ի ներքին սպառման շուկայի համար կմնա անփոփոխ

Գազի սակագինը ներքին սպառման շուկայի համար կմնա անփոփոխ, ասել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը։ «Մեկ անգամ չէ, որ մենք խոսել ենք փոխարժեքի տատանման հետ կապված ընկերության կրած վնասներից. ինչպես գիտեք, գործող սակագնի հիմքում ընկած է 416 դրամ՝ դոլարի հարաբերակցությամբ, իսկ ներկայիս Կենտրոնական բանկի հրապարակած կուրսն արդեն նկատելիորեն տարբերվում է սակագնայինից։ Մեր դիտարկումներով՝ սահմանին գազի գնի նվազումը մեծ հնարավորություն կտա գնահատել ֆինանսատնտեսական վիճակը և չդիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով սակագինը վերանայելու համար: Դա նշանակում է, որ սակագինը ներքին սպառման շուկայի համար կմնա անփոփոխ», - ասել է Սարդարյանը