Բավ է պառակտվել
01-02-2017 11:50

Էլեկտաէներգիայի սակագինը նվազել է բնակչության համար

Հայաստանի բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման մասին Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովի (ՀԾԿՀ) որոշումը փետրվարի 1-ից ուժի մեջ է մտել:
Հանձնաժողովի՝ դեկտեմբերի 23-ի որոշման համաձայն բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազել է 1,22 դրամով:
Այդպիսով բնակչության համար ցերեկային սակագինը ( 7.00-ից 23.00) 1Կվտ. ժամի համար սահմանվել է 44.98 դրամ՝ նախկին 46,2 դրամի փոխարեն: Իսկ գիշերայինը 36,2 դրամից նվազել է, հասնելով 34,98 դրամի (բոլոր գները ներկայացված են ներառյալ ԱԱՀ-ն):
Ընդ որում, կարգավորիչ հանձնաժողովը առանձին սակագներ է նախատեսել նաև հասարակության անապահով շերտերի համար, ովքեր 1 Կվտ. Ժամի համար ցերեկային ժամերին այսուհետ կվճարեն 40 դրամ, իսկ գիշերային ժամերին՝ 30 դրամ:
2016 թվականին ՀԾԿՀ-ն արդեն նվազեցլեր էր էլեկտրաէներգիայի սակագինը: Մասնավորապես հանձնաժողովի անցած տարվա օգոստոսի 1-ի որոշմամբ բնակչության համար ցերեկային սակագինը ( 7.00-ից 23.00) 1Կվտ. ժամի համար 48,78 դրամից նվազեցվել էր մինչև 46,2 դրամ ( 5,3%-ով), իսկ գիշերայինը՝ 1Կվտ. ժամի համար 38,78 դրամից մինչև 36,2 դրամ (6,7%),($1 – 486,5 драма):