Բավ է պառակտվել
26-05-2014 13:18

ՀՀ-ում 2013թ ոչ մթերային ապրանքներինի գնաճը կազմել է 3,5 տոկոս

Այսօր ՀՀ ԱԺ-ում 2013թ. պետբյուջեի իրականացման վերաբերյալ` ներկայացված զեկույցում է նշվում, որ Հայաստանում 2013թ. գրանցված տարեկան գնաճը (2012թ. դեկտեմբեր - 2013թ. դեկտեմբեր) 5,6 տոկոս է կազմել: Գնաճի ցուցանիշը հիմնականում կոմունալ ծառայությունների սակագնային աճով է պայմանավորված (9,7 տոկոս): Ոչ մթերային ապրանքներինի գնաճը կազմել է 3,5 տոկոս:
Հիշեցնենք` 2013թ. հուլիսի 7-ից Ռուսաստանից ներմուծվող բնական գազի գնի թանկացման (հազար խ.մ.-ի դիմաց` 180 ԱՄՆ դոլարից` 189 դոլար) հետևանքով Հայաստանում աճել էին էլեկտրաէներգիայի և գազի սակագները: Վիճվարչության գնահատմամբ, գազը, էլեկտրաէներգիան եւ ավտոմեքենաների` գազով լիցքավորումը հայկական սպառողական զամբյուղի 11,26 տոկոսն են կազմում: