Բավ է պառակտվել
28-01-2015 14:52

ԵՏՄ Մաքսային օրենսդրությունը ստորագրվելու է մինչև տարեվերջ

ԵՏՄ Մաքսային օրենսգիրքը ստորագրվելու է մինչեւ 2015 թ. վերջ, հայտարարել է Բելառուսի Պետական մաքսային կոմիտեի իրավական վարչության պետի տեղակալ Պավել Կոնոպլյանիկովը Մինսկում հունվարի 28-ի մամուլի ասուլիսում: «ԵՏՄ մաքսային օրեսգրքի նախագիծը պատրաստ է: Հաշվի են առնվել գրեթե բոլոր շահագրգիռ կողմերի ցանկությունները», - ասել է Կոնոպլյանիկովը: Ըստ նրա՝ մինչեւ մարտի 31-ը կավարտվի փաստաթղթի ներպետական համաձայնեցման գործընթացը, որից հետո այն կուղարկվի լրացման՝ հաշվի առնելով ստացված դիտողությունները: «Մինչեւ տարավերջ կստորագրվի վերջնական փաստաթուղթը», - ասել է նա: Նա բացատրել է, որ «դա գլոբալ փաստաթուղթ է լինելու, որն ընդգրկում է հեռանկարային բոլոր հարցերը»: