Բավ է պառակտվել
16-10-2014 09:15

Վարչապետի՝ Իրան այցից հետո Սյունիքի սահմանամերձ գյուղերը կգազաֆիկացվե՞ն

«Չնայած կառավարության պաշտոնական կայքից հեռացվել է «Վարչապետի հանդիպումների գրաֆիկ» բաժինը, այդուհանդերձ, «ՉԻ» տեղեկություններով՝ մոտ օրերս նախատեսվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցն Իրանի Իսլամական հանրապետություն:
Այդ հանդիպումը խոստանում է հետաքրքիր լինել՝ հատկապես Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու համատեքստում: 
Այս առումով ուշարժան է այն հանգամանքը, որ վարչապետի այցը ռազմավարական նշանակություն ունեցող երկիր լինելու է թվով երրորդը: 
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետը ջանքեր չի խնայելու իրանցի ճարպիկ առևտրականներին Հայաստան վերադարձնելու համար: Հատկապես կարևորվելու է կարամելի արտադրությամբ զբաղվողների վերադարձը: 
Մեր տեղեկություններով՝ Իրանում քննարկվելիք օրակարգային մյուս գլխավոր հարցը լինելու է Իրանից Հայաստան՝ գազի այլընտրանքային միջոց գազամատակարարման ծավալի ավելացումը, որի հաշվին հավանաբար կարող է լուծվել Սյունիքի մարզի սահմանամերձ, դեռևս չգազիֆիկացված բնակավայրերի խրոնիկական պրոբլեմը»,-գրում է «Չորրորդ իշխանություն»-ը: